Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

07 մայիսի 2026 թ. N 571-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, 33-րդ կետերով և 70-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. «Կոֆֆենետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատել Երևան քաղաքի վարչական տարածքի Նալբանդյան 23/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 105քմ, Նալբանդյան 23/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 165քմ և Իսահակյան 7 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1552.07քմ հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրերով սահմանված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին և մինչև վարձակալության պայմանագրերի դադարումը չվճարված վարձակալության վճարների և դրանք պայմանագրերով սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտականությունից:

2. «Արարշին գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատել Երևան քաղաքի վարչական տարածքի Իսահակյան 3/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 480.86քմ, Իսահակյան 3/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 135.9քմ և Իսահակյան 3/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 49.37քմ հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրերով սահմանված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին և մինչև վարձակալության պայմանագրերի դադարումը չվճարված վարձակալության վճարների և դրանք պայմանագրերով սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտականությունից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2026 թ. մայիսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։