Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

07 մայիսի 2026 թ. N 572-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված դիմումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Նալբանդյան փողոցի հ.50 շենքի հ.հ.180 և 181 հասցեներում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 15.08.2002թ. հ.հ.504306 և 504310 վկայականներ) 464.0քմ և 257.0քմ մակերեսով տարածքների համար «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հետ 03.05.2021թ. կնքված անհատույց օգտագործման հ.հ.1572 և 1574 պայմանագրերի գործողության ժամկետները սահմանել մինչև 2031 թվականի մայիսի 1-ը:

2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անհատույց օգտագործման պայմանագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրերի կնքման գործընթացը:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2026 թ. մայիսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։