Հոդված 48. Մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական դատարանի ձևավորումը` ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հետևյալ շրջանային (քաղաքային) ժողդատարանները.
Հոդված 48. Մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական դատարանի ձևավորումը` ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հետևյալ շրջանային (քաղաքային) ժողդատարանները.
ա) Երևան քաղաքի Էրեբունու շրջժողդատարանը`
եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արարատի, Արտաշատի կամ Մասիսի շրջաններից որևէ մեկի տարածքում.
բ) Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջժողդատարանը`
եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Երևան քաղաքի Խորհրդային, Արաբկիրի, Սպանդարյանի, Շահումյանի, Շենգավիթի կամ Արմավիրի, Էջմիածնի կամ Բաղրամյանի շրջաններից որևէ մեկի տարածքում.
գ) Երևան քաղաքի Մաշտոցի շրջժողդատարանը`
եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Աշտարակի, Ապարանի, Թալինի, Կոտայքի, Հրազդանի կամ Նաիրիի շրջաններից որևէ մեկի տարածքում.
դ) Վանաձորի քաղաքային ժողդատարանը`
եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն քաղաքի կամ Գուգարքի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Թումանյանի կամ Արագածի շրջաններից որևէ մեկի տարածքում.
ե) Գյումրի քաղաքի Մոսկովյան շրջժողդատարանը`
եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Գյումրի քաղաքի կամ Ախուրյանի, Արթիկի, Անիի, Ամասիայի կամ Աշոցքի շրջաններից որևէ մեկի տարածքում.
զ) Սևանի շրջժողդատարանը`
եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Դիլիջան քաղաքի կամ Կամոյի, Մարտունու, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Տաուշի, Իջևանի կամ Նոյեմբերյանի շրջաններից որևէ մեկի տարածքում»:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
1 նոյեմբերի 1995 թ.
ՀՕ-8