Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-10-ից մինչև 2022-01-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 13.1 · (գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-24-Ն)

Հոդված 96.1. Բաժնետիրոջ անունից գործելու անվանատիրոջ լիազորությունը

գործել է մինչև 2022-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 96.1. Բաժնետիրոջ անունից գործելու անվանատիրոջ լիազորությունը

1. Անվանատերը, սույն օրենքի ուժով և սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրի հիման վրա, առանց առանձին լիազորագրի ներկայացման լիազորված է իրականացնել իր անունով գրանցված բաժնետոմսերով ամրագրված բոլոր իրավունքները և պարտականությունները, եթե անվանատիրոջ և բաժնետիրոջ միջև կնքված` սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Անվանատիրոջ` սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունները ծագում են անվանատիրոջ և բաժնետիրոջ միջև բաժնետոմսերի պահառության կամ նմանատիպ այլ պայմանագրի հիման վրա, որով նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն անվանատիրոջը փոխանցելու վերաբերյալ պայման: Ընդ որում, եթե ռեեստրավարի տված` սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթում տվյալ անձը նշված է որպես ընկերության որոշ կամ բոլոր բաժնետոմսերի անվանատեր, ապա ենթադրվում է, որ այդ անվանատերը սույն հոդվածի սույն մասում նշված պայմանագրով լիազորված է իր կողմից ներկայացվող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից իրականացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունները: Թողարկողը չի կարող անվանատիրոջից պահանջել ներկայացնելու անվանատիրոջ և նրա հաճախորդի միջև կնքված պայմանագիրը:

3. Անվանատիրոջ` սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն ընկերության առջև հավաստվում են ռեեստրավարի տված համապատասխան փաստաթղթով (տեղեկանք, բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ և այլն), որտեղ նշված է տվյալ անձի` ընկերության որոշ կամ բոլոր բաժնետոմսերի անվանատեր լինելու փաստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։