Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-30-ից մինչև 2025-06-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 13.1 · (գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-24-Ն)

Հոդված 96.4. Ընկերության արժեթղթերից անվանատիրոջ միջոցով եկամուտներ վճարելը

գործել է մինչև 2025-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 96.4. Ընկերության արժեթղթերից անվանատիրոջ միջոցով եկամուտներ վճարելը

1. Եթե ընկերության բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից հանդես է գալիս օտարերկրյա անվանատերը, ապա այդ բաժնետիրոջը (բաժնետերերին) ընկերության կողմից վճարման ենթակա գումարները ընկերությունը՝ բաժնետիրոջը (բաժնետերերին) փոխանցելու նպատակով, վճարում է տվյալ բաժնետիրոջը (բաժնետերերին) ներկայացնող օտարերկրյա անվանատիրոջ նշած բանկային հաշվին` իրականացնելով հարկային գործակալի պարտականությունները:

2. Օտարերկրյա անվանատերը պարտավոր է ընկերության կողմից ստացված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները փոխանցել բաժնետիրոջը՝ այդ օտարերկրյա անվանատիրոջ և բաժնետիրոջ միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով:

(գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-24-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։