«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2006 թվականի N 126-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման և որոշմամբ հաստատված կարգի վերնագրերը «անվճար դասագրքերով» բառերից հետո լրացնել «և ուսումնական գրականությամբ» բառերով.
բ) որոշման 1-ին կետը «անվճար դասագրքերով» բառերից հետո լրացնել «և ուսումնական գրականությամբ (ծրագրային նյութի կատարումն ապահովող քարտեզներ, ատլասներ, էլեկտրոնային նյութեր, պլակատներ)» բառերով.
գ) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը «դասագրքերը» բառից հետո լրացնել «և ուսումնական գրականությունը» բառերով.
դ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ, 7.2-րդ, 7.3-րդ կետերով.
«7.1. Տարրական դասարանների ուսուցիչներին դասագրքերը տրամադրվում են
3 տարի ժամկետով, անվճար:
7.2. Միջնակարգ դպրոցներն անվճար ապահովվում են պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումն ապահովող ուսումնական գրականությամբ:
7.3. Ուսումնական գրականությունը դպրոցներին տրվում է որպես գրադարանային ֆոնդ, և սովորողներն այդ ուսումնական գրականությունից օգտվում են անվճար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. փետրվարի 20
Երևան