Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 1/10 ՏՐՈՅԱՆ ՈՒՆՑԻԱ ՔԱՇՈՎ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0134 Ն. 08.05.2026

8 մայիսի 2026 թվականի թիվ 134-Ն

2026 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 1/10 ՏՐՈՅԱՆ ՈՒՆՑԻԱ ՔԱՇՈՎ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. 2026 թվականի հուլիսի 15-ից շրջանառության մեջ դնել 2026 թվականի թողարկման 1/10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան

Երևան

2026-05-15

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի մայիսի 8-ի

թիվ 134-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2026»: Աջ կողմում տեղադրված են՝ «1/10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 50 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1/10 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 16.54 +/- 0,10 մմ

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 3.000.000 հատ

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։