Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի՝
ա․ առաջին նախադասության «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, «նույն մասով» բառերը՝ «նույն հոդվածի 4-րդ մասով» բառերով, «2029-2030» թվերը՝ «2030-2031» թվերով,
բ․ երկրորդ նախադասությունը «Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը» բառերից հետո լրացնել «համապատասխան ուսումնական տարիների համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը, ըստ կրթական մակարդակների (այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի), ըստ մասնագիտությունների և հաստատությունների, հաստատում է Կառավարությունը, իսկ» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով․
«7.1. Մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով։»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով․
«9.1. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչև այդ բուհերի ռեկտորների ընտրության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով և պահանջներով։»․
4) 11-րդ մասից հանել «8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի,» բառերը: