Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև 2-րդ հոդվածը կիրառվում են 2026 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների, ինչպես նաև այդ գործարքներին վերագրվող՝ ձեռքբերումների գծով հարկային հաշվում կամ ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի մասով: Ընդ որում, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 22-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ԱԱՀ-ով հարկման բազայի հաշվարկման նպատակով մինչև սույն օրենքն ուժի մտնելը ձեռք բերված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրի ձեռքբերման գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չի ներառվում:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2026 թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-200-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։