Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-07-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 15. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում

գործել է մինչև 2023-07-21Բացել ARLIS-ում

Հոդված 15. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում

1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:

2. Ծնողների (օրինական ներկայացուցիչների) ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ նախադպրոցական կրթական ծրագիր և ծառայություններ առաջարկող (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական)՝

1) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում.

2) նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ առաջարկող կազմակերպություններում.

3) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում՝ խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների և համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի՝

1) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.

2) բժշկական օգնության և սպասարկման.

3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության.

4) զարգանալու և սովորելու երեխայակենտրոն, ներառական և անվտանգ միջավայրում, որտեղ հաշվի կառնվեն յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.

5) կարծիք արտահայտելու և մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը՝ իր տարիքի և զարգացման առանձնահատկություններին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։