Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-29-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման և խնամքի գործընթաց, որը համարվում է հանրակրթության սկզբնական աստիճան և իրականացվում է նախադպրոցական կրթության ծրագրով.

2) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ՝ հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը.

3) նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիր՝ նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, տարիքային առանձնահատկություններին համապատասխան` ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների ամբողջություն, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

4) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր՝ ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները․

5) նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր՝ այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

6) նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր՝ միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

7) նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր՝ սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման և գնահատման նոր մեթոդաբանություն, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը՝ պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.

8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության հիմնական ծրագրերից դուրս ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման և խնամքի լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.

9) փորձաքննություն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական և նախադպրոցական կրթական ծրագրի ապահովմանը միտված այլ նյութի՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին ու կրթական ծրագրերի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատման գործընթաց.

10) նախադպրոցական տարիք՝ երեխայի 0-6 տարեկան հասակը.

11) սան՝ նախադպրոցական կրթության և զարգացման ծրագրով ուսումնառող նախադպրոցական տարիքի երեխա.

12) նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ՝ երեխաների տարիքի հիման վրա ձևավորված խումբ.

13) նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համակազմով ձևավորված խումբ, որտեղ իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր.

14) նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ.

15) նախադպրոցական ծառայություններ՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին և հսկողությանը միտված ծառայություններ, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում՝ պայմանագրային հիմունքներով.

16) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ՝ յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված զարգացման և ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների, միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.

17) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ սան, որի նախադպրոցական կրթության և զարգացման համար անհրաժեշտ են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ.

18) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.

19) երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում, կրթության և զարգացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների սահմանում.

20) անհատական ուսուցման և զարգացման պլան՝ երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում՝ նաև աջակցող ծառայությունները) և ժամկետները՝ երեխայի համար հասանելի դարձնելու համար նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները.

21) երեխաների խնամք՝ սաների օրվա ռեժիմի, սննդի, անձնական հիգիենայի, անվտանգության, երեխայի ինքնասպասարկման և սոցիալ-կենցաղային սպասարկման ապահովման համալիր միջոցառումներ.

22) ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ՝ զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր.

23) մանկավարժական աշխատող՝ երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում՝ լրացուցիչ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև զարգացման, ուսուցման և դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և երեխայի զարգացումն ու խնամքն ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.

24) նախադպրոցական ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ Կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար:

(3-րդ հոդվածը խմբ. 04.05.22 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։