Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրները
Հոդված 3. Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրները
Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրներն են՝
ա) նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելը.
բ) պետական կրթական չափորոշիչների շրջանակներում նախադպրոցական կրթության ծրագրերում ընդգրկվածության ավելացումը.
գ) երեխայի կյանքի, առողջության պահպանմանը և ամրապնդմանը, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը նպաստելը: