Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հանրակրթության մասին օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, պարտադիր հիմնական ընդհանուր կրթության և անվճար միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը:
(1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)