Հոդված 7. Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը
Հոդված 7. Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:
Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:
18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին:
(7-րդ հոդվածը փոփ. 06.10.15 ՀՕ-113-Ն)
(7-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով չեն ապահովում անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին՝ չսահմանելով իրազեկված համաձայնություն ստանալու պահանջ, ինչպես նաև չեն ապահովում նշված անձանց՝ իրենց վերաբերյալ բժշկական տեղեկությունների մատչելիության իրավունքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ հոդվածին հակասող 30.01.20 ՍԴՈ-1504 որոշմամբ:
Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 01.06.2020 թվականը:)