Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Հոդված 41. Ախտաբանաանատոմիական գործունեությունը

գործել է մինչև 2022-07-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 41. Ախտաբանաանատոմիական գործունեությունը

1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ձևաբանական հետազոտությունների և ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով:

2. Ձևաբանական հետազոտություններն իրականցվում են կենդանության օրոք հիվանդությունների ախտորոշման նպատակով: Կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան և (կամ) հյուսվածք և (կամ) հեղուկ ենթակա է պարտադիր ձևաբանական հետազոտության ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով: Ձևաբանական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով: Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Ախտաբանաանատոմիական դիահերձումները կարող են չիրականացվել՝ հիմք ընդունելով մահացածի՝ կյանքի օրոք հայտնած կամքը կամ ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ՝

1) (կետն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-45-Ն)

2) վարակիչ հիվանդությունների և Կառավարության հաստատած՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկի առկայության կամ դրանց կասկածի դեպքում.

3) նորագոյացություններից մահվան դեպքում, երբ բացակայում է դրանց հյուսվածաբանական հաստատումը (վերիֆիկացիան)․

4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում:

5. (մասն ուժը կորցրել է 04.06.21 ՀՕ-262-Ն)

6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանց բացակայության դեպքում պարտադիր կարգով իրականացվում է դիահերձում:

7. Ախտաբանաանատոմիական դիահերձում չիրականացնելու դեպքում կարող են իրականացվել դիակի խնամքի, մշակման (դաբաղման) և պահպանման ծառայություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

(41-րդ հոդվածը փոփ. 04.06.21 ՀՕ-262-Ն, փոփ., լրաց. 04.03.22 ՀՕ-45-Ն)

(հոդվածը 04.03.22 ՀՕ-45-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։