Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-10-20-ից մինչև 2025-11-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 29. Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2025-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 29. Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները

1. Ըստ կրթության մակարդակի և առողջապահության բնագավառում իրականացվող գործունեության՝ բուժաշխատողները բաժանվում են ավագ, միջին, կրտսեր խմբերի բուժաշխատողների:

2. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների կազմակերպման սկզբունքները և դրանց ցանկերը հաստատում է լիազոր մարմինը:

3. Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման և սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում, բացառությամբ օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության:

4. Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է լիազոր մարմինը: Սույն օրենքի իմաստով՝ օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեություն է համարվում մուտքի վիզայով կամ առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետությունում օրացուցային մինչև 180 օր գտնվելու ընթացքում բժշկական մասնագիտական գործունեության իրականացումը:

(29-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-164-Ն)

(11.04.24 ՀՕ-164-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։