Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-11-15-ից մինչև 2000-12-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 9. Մարդու վերարտադրողական իրավունքը

գործել է մինչև 2000-12-08Բացել ARLIS-ում

Հոդված 9. Մարդու վերարտադրողական իրավունքը

Յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.

բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:

Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։