Հոդված 18. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները
Հոդված 18. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները
Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:
(մասն ուժը կորցրել է 06.10.15 ՀՕ-113-Ն)
(մասն ուժը կորցրել է 06.10.15 ՀՕ-113-Ն)
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`
ա) միավորվել մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը.
բ) օրենքով սահմանված կարգով պաշտպանել իրենց համբավը.
գ) ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը:
(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.10.15 ՀՕ-113-Ն)