Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-14-ից մինչև 2020-05-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-05-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները

գործել է մինչև 2020-05-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 18.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի:

(մասն ուժը կորցրել է 06.10.15 ՀՕ-113-Ն)

(մասն ուժը կորցրել է 06.10.15 ՀՕ-113-Ն)

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) միավորվել մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը.

բ) օրենքով սահմանված կարգով պաշտպանել իրենց համբավը.

գ) ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.10.15 ՀՕ-113-Ն, խմբ. 13.04.20 ՀՕ-193-Ն)

(13.04.20 ՀՕ-193-Ն օրենքն ունի 18-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։