Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ «ԷՅՉ ԷՆԵՐՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2026 թվականի N 678-Ա

«ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ «ԷՅՉ ԷՆԵՐՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հրաժարվել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի (այսուհետ՝ ընկերություն) Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գործարանային փողոց 1 հասցեում գտնվող 0.5415 հա մակերեսով հողատարածքի (կադաստրային արժեքը՝ 10,169,225.00 (տաս միլիոն հարյուր վաթսունինը հազար երկու հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ) անշարժ գույքի (իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 01082023-07-0204) «Էյչ Էներջի Սոլյուշնս» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնելու գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում ապահովել ընկերությանը դրա մասին գրավոր ծանուցումը։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։