ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 705-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ քաղ. Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 19/9 շենք, 173 տարածք հասցեի 21.9 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 12022026-01-0208, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.4303 հա մակերեսով հողամասի և 4570.5 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 219/212887) և պոմպակայանի սարքավորումները՝ 16180114 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ- ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
21.05.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
մայիսի 21-ի N 705-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ն. ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑ 19/9 ՇԵՆՔ, 173 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափման միավորը Քանակը/ զբաղեցրած մակերեսը Միավորի արժեքը (ՀՀ դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը
(ՀՀ դրամ)
1. քաղ. Երևան, Արաբկիր, Ն. Ադոնցի փողոց 19/9 շենք, 173 տարածք հասցեի
պոմպակայան քառ. մետր 21.9 ----- 6200000
2. HYDRO MULTI-E 3 CME 10-5 U2 A-A-A-A-A- հատ 1 4745009 4745009
3. Օդահան 1/2" հատ 1 2927 2927
4. Սողնակ DN80 հատ 2 46937 93874
5. Հետադարձ փական 3” հատ 1 33830 33830
6. Ճկուն միացում DN80 հատ 2 27583 55165
7. Ճնշման ռելե 1/2" հատ 1 17850 17850
8. Ֆիլտր DN80 հատ 1 37485 37485
9. Հոսքի տվիչ հատ 2 13090 26180
10. Մանոմետր 1/2" հատ 3 3826 11478
11. Փական 1/2" հատ 4 2633 10530
12. Փական 3/4" հատ 2 3284 6567
13. Ճնշման ռելե 1" հատ 1 27200 27200
14. Ընդարձակման բաք 12լ հատ 1 14450 14450
15. Ղեկավարման արկղ Grundfos հատ 1 172125 172125
16. HYDRO MULTI-E 3 CME 3 5-5 U2 A-A-A-A-A- հատ 1 4292253 4292253
17. Սողնակ DN65 հատ 2 29278 58555
18. Հետադարձ փական 2.5” հատ 1 24480 24480
19. Ճկուն միացում DN65 հատ 2 21433 42866
20. Ճնշման ռելե 1/2" հատ 1 17850 17850
21. Ֆիլտր DN65 հատ 1 27370 27370
22. Հոսքի տվիչ հատ 2 13090 26180
23. Մանոմետր 1/2" հատ 3 3826 11478
24. Փական 1/2" հատ 3 2633 7897
25. Փական 3/4" հատ 2 3284 6567
26. Ճնշման ռելե 1" հատ 1 27200 27200
27. Ընդարձակման բաք 8լ հատ 1 10625 10625
28. Ղեկավարման արկղ Grundfos հատ 1 172125 172125
Ընդամենը 16180114
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
21.05.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ