ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2572-Ա «18» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի Հ.2347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Զորի Սարգսյանի 14.05.2026թ. հ.Դ-49233-26 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2015 թվականի հուլիսի 30-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու և Երևանի քաղաքապետի 2014թ. ապրիլի 10-ի հ.1334-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.2347-Ա որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
18.05.2026
Հավելված
Երևանի քաղաքապետի
18.05.2026 թ.
հ. 2572-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Սերյոժա Խաչատրյան
/լիազորված անձ/
Լևոն Ավետիսյան Հաղթանակ թաղամաս, հ.40-7 հողամաս Լևոն Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի հ.40-7 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.16012026-01-0265 և Երևանի քաղաքապետի 07.05.2026թ. հ.2354-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 9-րդ նրբանցք, հ.22/6 01073HD4WKJW
2 Մարինե Խաչատրյան Հաղթանակ թաղամաս, հ.52-12ա, 52-12 հողամաս Մարինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի հ.52-12ա, 52-12 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.05122025-01-0386 և Երևանի քաղաքապետի 07.05.2026թ. հ.2355-Ա որոշում/ տրա-մադրել հասցե՝ Վ. Պետրոսյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.16 01073FG3DX9U
3 Զորիկ Սարգսյան
/լիազորված անձ/ «ԲԱԲԵ» ԲԲԸ Թբիլիսյան խճուղի, հ.35ա արտադ-րական մասնաշենք «ԲԱԲԵ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.35ա հասցեում գտնվող արտադրական մասնաշենքին /սեփ. վկ. հ.2485667/ տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.35/27 01033AXHPT2E
4 Դավիթ Մկրտչյան
/լիազորված անձ/
Գայանե Հարությունյան Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 9-րդ նրբանցք, հ.30/1 հողամաս Գայանե Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 9-րդ նրբանցքի հ.30/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. h.03042026-01-0199/ բաժանման հատակագծով առանձ-նացվող 175.2քմ մակերեսով մաս 1-ին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 9-րդ նրբանցք, հ.30/2 01073AMAVPA2
5 Կարեն Մկրտչյան Բագրատունյաց փողոց, հ.16 շենքի հ.149 տարածք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.12.2025թ. գործ հ. ԵԴ2/1788/02/25 վճռով, Կարեն Մկրտչյանի սեփականության իրավունքը ճանաչված Բագրատունյաց փողոցի հ.16 շենքի հ.149 հասցեին կից գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Բագրատունյաց փողոց, հ.16 շենք, հ.149/1 01113D5QUTGX
6 Սերյոժա Խաչատրյան
/լիազորված անձ/
Արսեն Պետրոսյան
/սեփականատեր/ Մալաթիա-Սեբաստիա հողամաս Արսեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Մալաթիա-Սեբաստիայում գտնվող հողամասին /վկ. հ.04122025-01-0283, Երևանի քաղաքապետի 07.05.2026թ. հ.2348-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 9-րդ նրբանցք, հ.22/3 010739BSKQVT
7 Գայանե Ասոյան
/լիազորված անձ/
Հրաչ Ասոյան
/սեփականատեր/ Մաշտոցի պողոտա, հ.48 շենք տարածք Հրաչ Ասոյանին սեփականության իրավունքով պատկանող, Մաշտոցի պողոտայի հ.48 շենքի տարածքին /սեփ. վկ. հ.1487701/ տրամադրել հասցե՝ Մաշտոցի պողոտա, հ.48 շենք, հ.80/1 01063UHXEUHP
8 Անահիտ Ավետիքյան Նար-Դոսի փողոց, հ.34 շենք նկուղ Անահիտ Ավետիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Նար-Դոսի փողոցի հ.34 շենքի նկուղին /սեփ.վկ. հ.2089240/ տրամադրել հասցե՝ Նար-Դոսի փողոց, հ.34 շենք, հ.19 0106384T8X8U
9 Սերոբ և Տաթևիկ Զեյնալյաններ Ծարավ Աղբյուրի փողոց, հ.134/4 շենք, հ.29 բնակարան Սերոբ և Տաթևիկ Զեյնալյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ծարավ Աղբյուրի փողոցի հ.134/4 շենքի հ.29 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.28042026-01-0010, ընդ. բաժ. 4.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծարավ Աղբյուրի փողոց, հ.134/4 շենք, բն.29/1 01023EFGVMPQ
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
18.05.2026