Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոշում է կայացնում՝
ա. սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, իսկ սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու մասին,
բ. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
գ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով և սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.»,
բ. 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը,».
2) 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել․
3) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11․ Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով և սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատում և սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ մասով և սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կամ 6-րդ մասով սահմանված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:»: