ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 1994 թ. N 39
Քաղ. Երևան
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Գյուղատնտեսական մթերքների և բժշկական նշանակության իրերի ներմուծման նպատակով Եվրոպական տնտեսական համագործակցության խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 16-ի N 91/658 EEC որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 8-ի «Եվրոպական տնտեսական համագործակցության կողմից տրամադրված վարկի ստացման և նպատակային օգտագործման որոշ հարցերի մասին» N 502 որոշումը) Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 38 մլն էքյու վարկի չօգտագործված մնացորդը` 251124,2 էքյու գումարի չափով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` դեղորայքի ձեռքբերման նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ