Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 46-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 295-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 46-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02907265) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի փետրվարի 9-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գրադարանի վերակառուցում և կահավորում» ծրագրի մասին» N 46-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Յունիվենտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00474326) 2026 թվականի մայիսի 11-ին կնքված` N 24-110526 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության, ջեռուցման և հովացման համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 55,049,026 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սեքյուրիթի Սիսթեմս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01305684) 2026 թվականի մայիսի 11-ին կնքված՝ թիվ Ա-11/05/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրային հրդեհաշիջման համակարգի և հրդեհի ազդարարման համակարգի մոնտաժման և գործարկման համար անհրաժեշտ ապրանքների մատակարարում՝ 29,606,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էյ Ջի Կոնցեպտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02308108) 2026 թվականի մայիսի 12-ին կնքված՝ N ԱՇ-12/05/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինքնաշխատ ջրային հրդեհաշիջման համակարգի մոնտաժման և գործարկման աշխատանքների իրականացում՝ 7,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

26.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։