«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
1 փետրվարի 2006 թ.
ք. Երևան N 83-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու մասին» N 194-Ն հրամանով հաստատված օրինակելի ձևի և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումների մեջ կատարել հետևալ փոփոխությունները և լրացումները.
1. Հավելված N 1-ի.
ա) «ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ՝ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ» Հատված 3-ի՝
500-րդ տողի 2-րդ սյունակում «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ (տող 510+տող 640)*» արտահայտության «տող 640» բառերից հետո լրացնել «+տող 800» բառերը, 740-րդ «2. Կապիտալ նորոգումների ծախսեր-7700» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ՝
800 ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄ
(տող805) X X X
805 այդ թվում՝
Փոխատվություններ
(տող810+ տող820) X X
810 այդ թվում՝
Այլ տեղական ինքնակառավարման մարմիններ
(տող811+ տող812) X X
811 -տրամադրում 7900 X
812 -տրամադրվածի դիմաց ստացվող մարումներ X X
820 ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
(տող821+ տող822) X X
821 -տրամադրում 7900 X
822 -տրամադրվածի դիմաց ստացվող մարումներ X X
բ) «ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋԻ ՀԱՎԵԼՈՒՐԴԸ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԸ (ՊԱԿԱՍՈՒՐԴԸ)» Հատված 5-ի՝
921-րդ տողի 2-րդ սյունակի արտահայտությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից առաջացած միջոցներից համայնքի բյուջե մասհանումից մուտքեր», 923-րդ տողի 2-րդ սյունակում «ՆԵՐԳՐԱՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ (տող 930+տող 933+տող 936+տող 939+տող 942)» արտահայտության «տող 942» բառերից հետո լրացնել «+տող 950» բառերը, 942-րդ, 943-րդ և 944-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
942 Այլ տեղական ինքնակառավարման մարմիններից փոխատվությունների
(տող 943 + տող 944) X
943 -ստացում X
944 -մարում X
950 Այլ աղբյուրներից
(տող 951+ տող 952) X
951 -ստացում X
952 -մարում X
2. «ՀՀ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ» Հավելված N 2-ի՝
ա) 3-րդ կետը վերջում լրացնել նոր պարբերությունով հետևյալ բովանդակությամբ.
«812-րդ և 822-րդ տողերում ցուցանիշները ներկայացվում են բացասական նշանով:»,
բ) 5-րդ կետի «ե» ենթակետում «932-րդ, 935-րդ, 938-րդ, 941-րդ, 944-րդ...» բառերից հետո լրացնել «952-րդ» բառերը:
Նախարար Վ. Խաչատրյան