Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 583/2 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

31 հունվարի 2006 թ. N 38-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 583/2 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ստոքսբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի հունվարի 26-ի միջնորդագիրը «ք. Աբովյան, 4-րդ մկշ. շուկայի հարևանությամբ» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 583/2) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Ստոքսբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 583/2 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ստոքսբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` Տ. Սարգսյան

2006 թ. փետրվարի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։