ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 1994 թ. N 93
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 593 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության Երևանի երկաթգծի հիվանդանոցը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնելու մասին» N 593 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հիվանդանոցի ֆինանսավորումն իրականացնել նախարարությանը այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և պաշտպանության նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում փոփոխություններ մտցնել նշված նախարարությունների 1994 թվականի ամփոփ նախահաշիվներում»:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ