Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Արգելվում է՝

1) ազդեցության առաջին մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել գնման գործընթացներին: Ազդեցության առաջին մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, լիազորված մարմնի ղեկավարը և լիազորված մարմնի գործառույթները համակարգող նախարարի տեղակալը.

2) ազդեցության երկրորդ մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության երկրորդ մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները.

3) ազդեցության երրորդ մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության երրորդ մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը.

4) սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ղեկավարվող կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձին (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ՝

ա. պետության կամ համայնքների հիմնադրած կազմակերպությունների,

բ. սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։