Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1․ Պայմանագրով (նախագծով) սահմանվում է, որ այն դեպքում, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրվում է, որ գնման գործընթացում՝ մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված մասնակցության արգելքը, ապա եզրակացության հիման վրա պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը: Ընդ որում՝
1) եթե պայմանագիրը միակողմանիորեն լուծելու որոշումը կայացնելու օրվա դրությամբ առկա են պատշաճ կատարված, սակայն պատվիրատուի կողմից պայմանագրի՝ դեռևս չընդունված արդյունքներ, ապա պատվիրատուն ապահովում է դրանց ընդունումը և վճարումների կատարումը.
2) պատվիրատուն պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով չի կրում պայմանագրի կողմի համար առաջացող իրական վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ պայմանագրի կողմը պատվիրատուին վերադարձնում է գործարքով իրեն վճարված գումարի 20 տոկոսը: Այդ գումարը հաշվանցվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված` պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարներից: Եթե գումարը՝
ա. պակաս է ապահովման (ապահովումների) չափից, ապա ապահովման գումարի մնացորդը վերադարձվում է պայմանագրի կողմին,
բ. ավելի է ապահովման չափից, ապա պայմանագրի կողմն ապահովում է պակասող գումարի վճարումը պատվիրատուին:»: