Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

գործել է մինչև 2026-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է հավաստագրման եղանակով՝ հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով կամ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվող պետական աջակցության այլ ձևերով:

2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձևերի տրամադրման կարգերը:

(6-րդ հոդվածը փոփ. 23.04.19 ՀՕ-22-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-570-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։