Հոդված 15. Հրապարակայնությունը
Հոդված 15. Հրապարակայնությունը
1. Հավաստագրված, ինչպես նաև հավաստագրի համար դիմած և մերժված անձանց ցուցակը հրապարակվում է ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքում:
2. Ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում են նաև սույն օրենքի պահանջները խախտած տնտեսավարող սուբյեկտների անվանումները, այդ թվում` տվյալ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց անվանումները կամ անունները:
(15-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-47-Ն, լրաց. 23.04.19 ՀՕ-22-Ն)