Հոդված 18. Անցումային դրույթներ
Հոդված 18. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում է 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
3. Սույն օրենքով տրամադրվող հարկային արտոնությունները գործում են 5 տարի ժամկետով:
(18-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-47-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-245-Ն