Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-08-ից մինչև 2019-05-18։Բացել գործող տեքստը

Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

գործել է մինչև 2019-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

1. Պետական աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին բարենպաստ ֆինանսավորման պայմանների տրամադրման, ներդրումների ներգրավման և արտաքին տնտեսական գործունեության խթանման համար իրականացվում է ծրագրով (այսուհետ` Ծրագիր): Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծրագիրը մշակվում է սույն օրենքի սկզբունքներին և աջակցման նպատակներին համապատասխան: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։