Հոդված 18. Անցումային դրույթներ
Հոդված 18. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում է 2023 թվականի նոյեմբերի 1-ը:
3. Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից հինգ տարի ժամկետով:
4. 2019 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
(18-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-47-Ն, փոփ., լրաց. 23.04.19 ՀՕ-22-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-570-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-245-Ն