Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-28-ից մինչև 2023-12-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-12-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 9. Հավաստագրման հանձնաժողովը

գործել է մինչև 2023-12-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հավաստագրման հանձնաժողովը

1. Հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ձևավորված հանձնաժողովը:

Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, որում ընդգրկվում են`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը.

2) ոլորտի զարգացման համար պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երկու ներկայացուցիչը.

3) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-570-Ն)

3.1) հարկային և մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.

4) ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների երեք ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմում ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրավերով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում նիստը համարվում է չկայացած, և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձանց իրենց անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ընդ որում, եթե հանձնաժողովի անդամը 2 անգամ անընդմեջ բացակայում է և չի լիազորում այլ անձանց իր անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ապա նշված հանգամանքը հանձնաժողովի նիստը չկայացած համարելու հիմք չէ:

3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

4. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրությունները ստորագրում են նիստին մասնակցած անդամները:

5. Հանձնաժողովի նիստերի հրավիրման և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը: Հանձնաժողովի քարտուղարություն է հանդիսանում ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

6. Հանձնաժողովը հավաստագրի տրամադրման կամ մերժման մասին որոշումը պարտավոր է ընդունել հավաստագրի տրամադրման մասին դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-47-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-60-Ն, լրաց., փոփ. 16.12.22 ՀՕ-570-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։