Հոդված 1. ․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով․
«6․ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրամադրելու մասին որոշում կայացնելու նպատակով ներկայացվող դիմումների քննարկման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և որոշում կայացնելու ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։