Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2026 թվականի N 768-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 15-րդ կետում «3940» թիվը փոխարինել «4300» թվով»․

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17․1-ին կետով․

«17.1. Յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 1000 գլուխ տոհմային ԽԵԿ (անկախ նախկինում շահառու հանդիսանալու հանգամանքից), իսկ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 1,1 մլրդ դրամը։»․

3) 18-րդ կետի 2-րդ ենթակետում՝

ա․ «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ․ «ե» պարբերությունում «12» թիվը փոխարինել «18» թվով,

գ․ «ժ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ժ․ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է 100 %-ով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն 0% տոկոսադրույքով,»,

դ․ «ժա» պարբերությունից հանել «և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի» բառերը․

ե․ «ժդ» պարբերությունում «երեք» բառը փոխարինել «չորս» բառով․

4) 30-րդ կետում «(1․0 մլն դրամ)» բառերը փոխարինել «(1․1 մլն դրամ)» բառերով, իսկ «40%-ը՝ 25 գլուխ և ավելի ԽԵԿ-ի համար և 30%-ը՝ մինչև 25 գլուխ ԽԵԿ-ի համար» բառերը փոխարինել «50%-ը» բառերով․

5) 35-րդ կետում՝

ա․ 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով․

«6) ներմուծված կենդանիների կրկնակի համարակալումը և նույնականացումը․

7) «Անի Պաս» համակարգում կենդանիների գրանցումը։»․

6) 38-րդ կետի 1-ին ենթակետում «12» թիվը փոխարինել «18» թվով․

7) 40-րդ կետում «1 մլրդ 365 մլն» բառերը փոխարինել «2 մլրդ 242 մլն» բառերով, իսկ «1,750 մլրդ» բառերը փոխարինել «1,030 մլրդ» բառերով․

8) 41-րդ կետում «1750» թիվը փոխարինել «950» թվով, «517 մլն 708» բառերը փոխարինել «427 մլն 032» բառերով, «2190» թիվը փոխարինել «3350» թվով, իսկ «847 մլն» բառերը փոխարինել «1,815 մլրդ» բառերով․

9) 42-րդ կետում՝

ա․ 1-ին ենթակետում «1․0 մլն դրամը» բառերը փոխարինել «1․1 մլն դրամը» բառերով,

բ․ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) վարկերը տրամադրվելու են մինչև 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% անվանական տոկոսադրույքով, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է 100 %-ով։»,

գ․ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

10) 44-րդ կետից հետո նշված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը

Ցուցանիշը Տարիները Ընդամենը

2025 2026 2027 2028 2029 2030 2031 2032 2033

սուբսիդավորում կենդանիների թիվը, գլուխ 150 200 200 200 200 950

ընդամենը վարկ,

դրամ 150,000,000 220,000,000 220,000,000 220,000,000 220,000,000 1,030,000,000

տոկոսադրույք,% 14 14 14 14 14 -

մայր գումարի

արտոնյալ ժամկետը, ամիս 12 18 18 18 18

սուբսիդիայի չափը,% 10 14 14 14 14

սուբսիդավորման գումարը, դրամ 13,750,000 33,440,000 63,580,000 84,125,556 97,753,334 70,583,334 40,700,001 18,333,334 4,766,667 427,032,226

փոխհատուցում կենդանիների թիվը, գլուխ 150 800 800 800 800 3350

փոխհատուցման

չափը, % 40 50 50 50 50

փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը, դրամ 55,000,000 440,000,000 440,000,000 440,000,000 440,000,000 1,815,000,000

Վարկերի սուբսիդավորման և կենդանիների արժեքի փոխհատուցման համար անհրաժեշտ ընդհանուր

գումարը, դրամ 68,750,000 473,440,000 503,580,000 524,125,556 537,753,334 70,583,334 40,700,001 18,333,334 4,766,667 2,242,032,226

».

11) 45-րդ կետի 1-ին ենթակետում «3940» թիվը փոխարինել «4300» թվով»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

01.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։