Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 1994 թ. N 129

Քաղ. Երևան

1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և, ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Պահեստազորի սպաների և զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման, ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպման և անցկացման մասին» N 370 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) մեկշաբաթյա ժամկետում ապահովել պահեստազորի առաջին խմբի սպաների, առաջին և երկրորդ կարգի առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված զինապարտների վարժական հավաքների կազմակերպումը.

բ) վարժական հավաքների կանչման կոնտինգենտն ապահովել անհրաժեշտ հանդերձանքով և կենցաղային պարագաներով.

գ) 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հայտ-պահանջագիր վարժական հավաքների անցկացման հետ կապված պարենային և այլ նյութական ռեսուրսների լրացուցիչ հատկացման վերաբերյալ:

2. Պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել`

ա) հանրապետական կենտրոնական հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի.

բ) ըստ տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբեր, համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել երկրորդ եռամսյակում վարժական հավաքներից ազատման ենթակա պահեստազորի սպաների և զինապարտների առանձին կատեգորիաների ցանկը, համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմներին` ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ զինկոմիսարիատներին վարժական հավաքների կազմակերպման և անցկացման գործում:

5. Սահմանել, որ եռամսյա վարժական հավաքների կանչված պահեստազորի սպաների և զինապարտների վարձատրությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային կարգով ծառայող զինծառայողների վարձատրությանը:

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1994 թ.

մարտի 27-ի N 129 որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (նախագահ)

Հ. Անդրեասյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (նախագահի տեղակալ)

Ա. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ (նախագահի տեղակալ)

Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար

Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ

Տ. Հակոբյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ

Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

Վ. Ազոյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության պետի տեղակալ, մոբիլիզացիոն աշխատանքների բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1994 թ.

մարտի 27-ի N 129 որոշման

Կ Ա Զ Մ

ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ` ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ

Տարածաշրջանի և շրջանի անվանումը Հանձնախմբերը

1 2 3

1-ին տարածաշրջան Վ. Խաչատրյան - պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար)

քաղ. Երևան

Ս. Միրզոյան - ՀՀ պաշտպանության նախարարության կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի տեղակալ

Մ. Բադիրյան - Երևան քաղաքի դատախազ

Վ. Թորոսյան - Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ

Ա. Արսենյան - ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի զինվորական ոստիկանության պետի պաշտոնակատար

2-րդ տարածաշրջան

Շիրակի գոտի Ա. Քոչարյան - ՀՀ կառավարության Շիրակի գոտու լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար)

Գյումրի (կենտրոն)

Արթիկ

Ախուրյան Վ. Հովհաննիսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Ամասիա

Աշոցք

Անի

Թալին

Ա. Գուլաքյան - ՀՀ պաշտպանության նախարարության հրետանու վարչության շտաբի պետ

Մ. Սաղաթելյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Մ. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ

3-րդ տարածաշրջան

Վանաձորի գոտի Ա. Ղազարյան - ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար)

Վանաձոր (կենտրոն) Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով

Սպիտակ Ա. Նազարյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Ստեփանավան Ռ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Տաշիր Խ. Հակոբյան - տարածաշրջանային զինվորական ոստիկանության պետի պաշտոնակատար

4-րդ տարածաշրջան

Սևանի գոտի

Վարդենիս (կենտրոն) Ա. Գոմցյան - «Հայբնակկոմունտնտ» հանրապետական արտադրական միավորման նախագահ, Սևանի գոտու շտաբի պետ

Հրազդան

Սևան

Կամո

Մարտունի

Կրասնոսելսկ Լ. Կարապետյան - ՀՀ պաշտպանության նախարարության կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

Վ. Վարդանյան - ՀՀ զինվորական դատախազ

Վ. Գասպարյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Հ. Հարությունյան - Սևանի գոտու զինվորական ոստիկանության պետ

5-րդ տարածաշրջան

Արարատի գոտի Գ. Մարտիրոսյան - ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար)

Աստ. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Եղեգնաձոր Ա. Տեր-Սահակյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Վայք

Մասիս

Արտաշատ Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետի տեղակալ

6-րդ տարածաշրջան

Սյունիքի գոտի Ս. Աբրահամյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Գորիս (կենտրոն) Մ. Խոլյունց - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Սիսիան Կ. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի զինվորական ոստիկանություն

Կապան

Մեղրի Ա. Էլոյան - Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ

Հ. Աղաջանյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ

7-րդ տարածաշրջան

Արմավիրի գոտի Ռ. Բագոյան - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Արմավիր (կենտրոն) Մ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի պետ

Բաղրամյան

Աշտարակ Հ. Իսաջանյան - ՀՀ դատախազության քննչական բաժնի ավագ դատախազ

Ապարան Լ. Հարությունյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Արագած Կ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության օպերատիվ մասի պետ

8-րդ տարածաշրջան

Կոտայքի գոտի Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար)

Կոտայք Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր սահմանապահ կոմիսար

Էջմիածին Հ. Փալյան - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ

Նաիրի Վ. Սարգսյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Ռ. Ասլանյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետի տեղակալ

9-րդ տարածաշրջան

Աղստևի գոտի

Իջևան (կենտրոն) Վ. Մովսիսյան - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության պետ (հանձնախմբի ղեկավար)

Ա. Գյոզալյան - ՀՀ դատախազության քննչական մասի պետ

Թումանյան Վ. Պետրոսյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետի պաշտոնակատար

Նոյեմբերյան

Տաուշ Զ. Ջոլուխավա - ՀՀ պաշտպանության նախարարության Դիլիջանի գոտու զինվորական ոստիկանության պետ

քաղ. Դիլիջան Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1994 թ.

մարտի 27-ի N 129 որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ և զինապարտներ:

Պետական հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ և զինապարտներ:

Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա սովորողներից:

Ծայրամասային, լեռնային գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:

Չորս և ավելի երեխա ունեցողներ:

Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին ունեցողներ:

Զինապարտներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել են Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ զինված ուժերում ծառայելիս:

ՀՀ զինված ուժերից մեկ տարին չլրացած զորացրվածներ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության կենտրոնական ապարատի աշխատողներ:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ:

Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ:

Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները:

Պետական առևտրական բանկերի կառավարիչներ, նրանց տեղակալներ:

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրեններ, նրանց տեղակալներ:

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետ, նրա տեղակալներ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, Գերագույն դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, պետական արբիտրներ, Գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների պետեր, նրանց տեղակալներ, բաժինների պետեր, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, նրա տեղակալներ, դատախազության վարչությունների պետեր, նրանց տեղակալներ, բաժինների պետեր, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ:

Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք:

Պետական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատողներ:

Մինչև 1994 թ. մարտի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ:

Հայաստանի Հանրապետության տնտեսության կենսաապահովման օբյեկտների անփոխարինելի աշխատողներ` ըստ օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված անվանական ցուցակի:

Ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպություններում աշխատող անձինք` ըստ ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակի:

Հայկական ատոմային էլեկտրակայանի համակարգի աշխատողներ:

Կապի գծային ինժեներներ, տեխնիկներ, վարպետներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ ու տեխնիկներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ ու տեխնիկներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի, տանկիստի և ավտոմոբիլիստի զինվորական մասնագիտություն:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգի աշխատողներից` մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների, ուղեմասերի պետեր:

Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված անվանական ցուցակում նշված անձինք:

Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր և հերթապահներ, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, ճանապարհային վարպետներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։