ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 1994 թ. N 132
Քաղ. Երևան
ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԱՐԾՎԱՇԵՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարկադիր տեղահանված Արծվաշենի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու նպատակով և համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հարկադիր տեղահանության պատճառով գործազուրկի կարգավիճակ ստացած Արծվաշենի քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված գործազրկության նպաստների վճարման ժամկետները երկարացնել 6 ամսով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել նշված նպաստների վճարման կարգը:
3. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` ապահովել գործազրկության նպաստների վճարման ժամկետների երկարացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ