Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԱՐԾՎԱՇԵՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 1994 թ. N 132

Քաղ. Երևան

ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԱՐԾՎԱՇԵՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարկադիր տեղահանված Արծվաշենի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու նպատակով և համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հարկադիր տեղահանության պատճառով գործազուրկի կարգավիճակ ստացած Արծվաշենի քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված գործազրկության նպաստների վճարման ժամկետները երկարացնել 6 ամսով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել նշված նպաստների վճարման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` ապահովել գործազրկության նպաստների վճարման ժամկետների երկարացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։