Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի Հ.2413-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2681-Ա «25» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի Հ.2413-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Մանանա Կարապետյանի 18.05.2026թ. հ.Դ-50367-26 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետի 2026թ. մայիսի 11-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.2413-Ա որոշման հավելվածի 14-րդ կետի 5-րդ սյունակում «30.82քմ» բառերը փոխարինել «31.82քմ» բառերով:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

22.05.2026

Հավելված

Երևանի քաղաքապետի

25.05.2026 թ.

հ. 2681-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Արփինե Սահակյան

/լիազորված անձ/

Ֆրունզե Սիմոնյան Նոր Խարբերդի 2-րդ փողոց, հ.21 այգետնակ Ֆրունզե Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 2-րդ փողոցի հ.21 հասցեում գտնվող այգետնակին /սեփ. վկ. հ.1508647/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 3-րդ փողոց, հ.4/1 01113HXSETQQ

2 Կարեն Մելիքսեթյան

/լիազորված անձ/

Սանասար Բեգլարյան Ծիծեռնակաբերդի խճուղի, հ.43/3 հողամաս Սանասար Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծիծեռնակաբերդի խճուղու հ.43/3 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18042022-01-0273/ բաժանման հատակագծով առանձնացվող 711.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մոնթե Մելքոնյան փողոց, հ.50/5 01073YNNJN5J

3 Կարեն Մելիքսեթյան

/լիազորված անձ/

Սանասար Բեգլարյան Ծիծեռնակաբերդի խճուղի, հ.43/3 հողամաս Սանասար Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծիծեռնակաբերդի խճուղու հ.43/3 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18042022-01-0273/ բաժանման հատակագծով առանձնացվող 1259.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մոնթե Մելքոնյան փողոց, հ.50/2 010734KVYUCR

4 Նորայր Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Վարդգես Հովհաննիսյան Նոր Խարբերդի այգետարածք, 12-րդ փողոց հողամաս Վարդգես Հովհաննիսյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 12-րդ փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10.02.2023թ. հ.Հ-1619 և 19.02.2026թ. հ.Հ-674 տեղեկանքներ/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 12-րդ փողոց, հ.62 0111368U3N7N

5 Տիգրան Հարությունյան Նորագավիթի 9-րդ փողոց, 1-ին փակուղի, հ.10/1 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.05.2026թ. հ.2293 վկայագրով Տիգրան Հարությունյանին փոխանցված, Նորագավիթի 9-րդ փողոցի 1-ին փակուղու հ.10/1 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նորագավիթ 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.10/1 01113FYXYQ8W

6 Լևոն Գրիգորյան

/լիազորված անձ/

Մարինե Առաքելյան

/սեփականատեր/ Գ. Արծրունու փողոց, հ.92 շենք, հ.43 բնակարան Մարինե Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Արծրունու փողոցի հ.92 շենքի հ.43 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.01042026-01-0037, ընդհ. բաժն. 1.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.70քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Արծրունու փողոց, հ.92 շենք, բն.43/1 01033FAA9JZM

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

22.05.2026

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։