Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-20-ից մինչև 2026-06-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · (գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

Հոդված 7.9. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումն օդանավակայաններում

գործել է մինչև 2026-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 7.9. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումն օդանավակայաններում

1. Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, պաշտոնաթող վարչապետը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ սրահից կարող են օգտվել նաև Հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները:

3. Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում են վարչապետի որոշմամբ։

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կարող են օգտվել նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:

(7.9-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-319-Ն)

(հոդվածի` 25.10.23 ՀՕ-319-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով փոփոխված դրույթը տարածվում է 2018 թվականից հետո պաշտոնաթող դարձած վարչապետների վրա` համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։