Հոդված 1. ․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
Հոդված 1․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9․ Ազգային անվտանգության ծառայության և արտաքին հետախուզության ծառայության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները»․
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Սույն օրենքով նախատեսված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումը՝ արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ։ Արտաքին հետախուզության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումն ապահովում է միայն արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ իրականացվող թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը՝ սույն օրենքով սահմանված կարգով։»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է արտաքին հետախուզության ծառայության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ստորաբաժանման ղեկավարը, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայացմամբ։»․
4) 4-րդ մասը «սույն օրենքով լիազորված մարմինների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․
«5․ Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար։»։