Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-27-ից մինչև 2016-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը

գործել է մինչև 2016-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 32. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն զբաղեցնող անձին նշանակվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ:

2. Սույն օրենքով սահմանված վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձի չափի նվազեցման, բացառությամբ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնի փոփոխման և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու դեպքերի: Ընդ որում, սույն մասով նախատեսված պայմանը զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայողների համար կիրառելու դեպքում հիմնական աշխատավարձ է համարվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող պաշտոնային դրույքաչափի, կոչման դրույքաչափի, ստաժի համար դրույքաչափի, պարենի փոխհատուցման գումարի, քսան օրացուցային տարվա զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության կամ փրկարար ծառայության ստաժ ունեցող և զինվորական ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը կամ փրկարար ծառայությունը շարունակող զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող ամսական հավելման հանրագումարը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը վարձատրվում է իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի համար սահմանված առավելագույն դրույքաչափը:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի գործող պաշտոնային դրույքաչափը սույն օրենքով սահմանված` տվյալ պետական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում պահպանվում է պետական պաշտոն զբաղեցնողի գործող` առավել բարձր պաշտոնային դրույքաչափը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի աճը կասեցվում է մինչև տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունք ձեռք բերելը, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը գերազանցում է սույն օրենքով սահմանված չափերը:

6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է: Սույն մասով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրացուցիչ աշխատավարձի աճի և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար սահմանված լրավճարների հետ կապված հարաբերությունների վրա: Ընդ որում, սույն մասով նախատեսված լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկվում են բազային աշխատավարձի և սույն օրենքի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնն ընդգրկող սանդղակի համապատասխան գործակցի միջոցով:

8. Դասային աստիճանի համար սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավելավճարը դատավորին տրվում է այն դեպքում, երբ նրա պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված վարձատրության նոր համակարգին համապատասխան:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատարանում դատավորների թվի կրճատման կամ օրենքով նախատեսված` դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացման դեպքում դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելիս պահպանվում է նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարանի նախագահի պաշտոնի համար ստացած հավելավճարների:

10. Աշխատավարձի բնականոն աճի հաշվարկի համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում պետական ծառայողի ստաժը հաշվարկվում է` հաշվի առնելով տվյալ պաշտոնում պետական ծառայողի աշխատանքի ողջ ժամանակահատվածը:

(32-րդ հոդվածը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։