Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-04-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · պետական պաշտոն ԵՎ պետական ծառայության պաշտոն ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 8. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը

գործել է մինչև 2018-04-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Բարձրլեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում, որի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն չափերով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 3.1-ին մասերով նախատեսված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:

3.1. Դատախազին, հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

4. (մասն ուժը կորցրել է 19.10.16 ՀՕ-168-Ն)

5. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առանձնահատկությունները:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-168-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն)

(8-րդ հոդվածը 23.03.18 ՀՕ-209-Ն օրենքի 7-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2019 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։