Հոդված 18. Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը
Հոդված 18. Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը
1. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի հավելված 9-ով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:
1.1 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 9-րդ հավելվածով` տվյալ ծառայողի համար սահմանված համապատասխան գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով: Ընդ որում, այդ ծառայողների նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 19-րդ, 20-րդ հոդվածներով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները, սակայն այդ ծառայողները հավելավճար են ստանում համապատասխան վարչությունում ծառայության յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
2. Պետական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար նախատեսված է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու սանդղակների աղյուսակ, որը ներառում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
3. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է աշխատավարձի մակարդակներից, որոնցից յուրաքանչյուրում հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվում է բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:
(18-րդ հոդվածը լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, 01.12.14 ՀՕ-204-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-168-Ն, 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)