Հոդված 12.1. Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները
Հոդված 12.1. Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները
1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով և սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկող հավելավճարից վճարվում է միայն առավել բարձրը:
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
(12.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-209-Ն)