Հոդված 21. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի կասեցումը և հիմնական աշխատավարձի իջեցումը
Հոդված 21. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի կասեցումը և հիմնական աշխատավարձի իջեցումը
1. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե՝
1) նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է, կամ
2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից:
2. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե`
1) նախորդ տարվա ընթացքում պետական ծառայողի ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվություններն էլ գնահատվել են բացասական եզրակացությամբ, և եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց, կամ
2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները ցածր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից, և եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:
3. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում պետական ծառայողի պաշտոնի իջեցումը որպես կարգապահական տույժ կիրառելու դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե աշխատավարձի համապատասխան սանդղակում առկա է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակից, հակառակ դեպքում պետական ծառայողը վարձատրվում է տվյալ սանդղակի ամենաբարձր գործակցով:
(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)