Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2021-04-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-04-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները

գործել է մինչև 2021-04-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13. Դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները

1. Դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար դատավորին վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

2. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-133-Ն)

3. Դատավորներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

4. Դատարանում դատավորների թվի կրճատման կամ օրենքով նախատեսված` դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացման դեպքում դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելիս նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում` հավելավճարները, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքի, պահպանվում են մինչև օրենքով սահմանված կարգով տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի չափի հավասարվելը նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձի չափին:

(13-րդ հոդվածը փոփ. 29.06.16 ՀՕ-133-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։